• About Us
  • Products
    • Decision Management Suite
    • Digital Lending
    • Credit Scoring
    • Startup Scoring Platform
    • Upsales
    • DMS LOS
    • DMS Integration Platform
  • Services
  • Partnership
  • Contacts
  • About Us
  • Products
  • Services
DMS™ - Decision Making Software
Cloud Login

.DMS PRO MAX-ը`օնլայն վարկավորման ծրագրային լուծում

2209-xxxx.png

PanARMENIAN.Net - DMS ™ ընկերությունը ստեղծել է DMS PRO MAX օնլայն վարկավորման ծրագրային ապահովումը, որը հնարավորություն է տալիս հայկական բանկերին և վարկային կազմակերպություններին տրամադրել օնլայն վարկեր: Ծրագրի ինտեգրացիան և կարգաբերումը տևում է 2-4 ամսվա ընթացքում:

«Հայկական բանկերի միջև մեծ տեխնոլոգիական անդունդ կա: Այս լուծման շնորհիվ բոլոր բանկերի դիրքերը գրեթե հավասարվում են օնլայն վարկավորման տեսանկյունից: Սա հնարավորություն է տալիս ցանկացած հայաստանյան բանկի սկսել տրամադրել օնլայն վարկեր ընդամենը մի քանի ամսում, պահանջելով իրենց համար անակնալ քիչ ներդրում:» - նշել են ընկերության ներկայացուցիչները:


Համակարգը բաղկացած է 3 հիմնական մոդուլից:

.Բիոմետրիկ նույնականացում

DMS PRO MAX ծրագիրն իր մեջ ներառում է բիոմետրիկ նույնականացման և լայվնես ստուգման ալգորիթմեր, որոնցով համեմատվում են պոտենցիալ հաճախորդի սելֆին նրա անձնագրի նկարի հետ, և ստուգվում է սելֆիի եռաչափությունը: Դա կատարվում է վստահ լինելու համար որ սելֆին արվել է իրական մարդու կողմից, այլ ոչ թե օրինակ նկարահանելով որևէ նկար: Ծրագիրն ունի նաև optical character recognition (OCR), որը «կարդում» է տեքստը հաճախորդի տրամադրած անձը հաստատող փաստաթղթից:

.Վարկային դիմում հայտ

DMS PRO MAX ծրագրի միջոցով բարեհաջող անցնելով բիոմետրիկ նույնականացումը, օգտատերը կարող է ուղարկել վարկային հայտ, նշելով իրեն հետաքրքրող վարկատեսակը և ցանկալի վարկի գումարը:


.Վարկային հոսքագիծ

Վարկային հայտն ուղարկվում է DMS ™ - ընկերության կողմից մշակված վարկային որոշումների կայացման հոսքագիծ: Հոսքագիծը հնարավոր է կարգաբերել՝ կախված բանկի կողմից հաստատված վարկավորման պայմաններից:

Դրական որոշման դեպքում ավտոմատ կերպով կատարվում են համապատասխան ձևակերպումները բանկային ծրագրում (core banking), և վարկը հասանելի է հաճախորդի հաշվին:

ՍՏԱՆԱԼ ԱՌԱՋԱՐԿ